Բաժիններ՝

Դիեր են հայտնաբերվել

Օգոստոսի 26-ին, ժամը 23.27-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Տանձուտ և Ջանֆիդա գյուղերի միջակայքում գտնվող արհեստական լճի ափին նկատվել է երիտասարդ տղամարդու դի. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

Ափամերձ տարածքում հայտնաբերվել է Ս. Խ.-ի (գ. Մրգաշատ, ծնվ. 1987 թ.) դին:

Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել է շտապօգնության ավտոմեքենային:

Օգոստոսի 26-ին, ժամը 18.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների 16 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել բնակչի դին:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս