Հերբերտ Զալբերը նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ

INTERFAX գործակալության փոխանցմամբ՝ Եվրամիության երկրները հաստատել են ԵՄ դիվանագիտության պատասխանատու Քեթրին Էշթոնի առաջարկը՝ Հերբերտ Զալբերին Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայությունը:

Հաղորդվում է, որ Գերմանիայի ԱԳ նախարարությունում դիվանագիտական կարիերայի ավարտից հետո Զալբերն աշխատել է որպես Ալմաթիում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, ինչպես նաեւ զբաղեցրել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման հարցերով կենտրոնի տնօրենի պաշտոնը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031