
ՀՀ ՊՆ-ն հերքում է. ՀՀ ԶՈւ-ն առօրյա ծառայություն է իրականացնում. panorama.am

Ադրբեջանական մամուլն այսօր տեղեկություն է տարածել Ղազախի շրջանում Հայաստանի քաղաքացու գերեվարման մասին: Մասնավորապես, Haqqin.az-ը հաղորդել է, թե Ադրբեջանում հայ դիվերսանտ է ձերբակալվել:
Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ ադրբեջանական մամուլն ապատեղեկատվություն է տարածել: «ՀՀ Զինված ուժերն առօրյա ծառայություն են իրականացնում: Ադրբեջանական լուրը ապատեղեկատվություն է»,- նշել է նա:
Ներկայումս Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում համապատասխան մարմինները ստուգումներ են իրականացնում՝ հայտնաբերելու համար արդյոք կա՞ն անհայտ կորած անձինք, թե ոչ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։