Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Հուլիսի 16-ի ժամը 08.00-ից մինչև սեպտեմբերի 1-ի ժամը 09.00-ը դադարեցվել է ավտոտրանսպորտային երթևեկությունը Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2 – 83.12 կմ հատվածում` Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նույն հրամանով սահմանվել է տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղին` Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար՝ Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Գորի – Քութաիսի ավտոճանապարհը բաց է, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն