
iPhone 5-ը բռնկվել է ինքնաթիռում

Իսրայելի քաղաքային օդանավակայանում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ինչպես տեղեկացնում է Facte.ru կայքը, երբ ուղևորները զբաղեցրել են իրենց տեղերը, ինքնաթիռում նստած կանանցից մեկի պայուսակից ծուխ է դուրս եկել: Կապիտանը հրամայել է բոլոր 150 ուղևրոներին դուրս բերել ինքնաթիռից: Ավելի ուշ կնոջ պայուսակից հայտնաբերել են վառված iPhone-ը: Դեռևս չի հաղորդվում՝ ինչն է հեռախոսի այրվելու պատճառը: