
Ռուսաստանցի չորս երիտասարդից երեքը չի ցանկանում աշխատել Ռուսաստանում. հարցում

Բուհ ավարտած ռուսաստանցի երիտասարդների գերակշիռ մասը ցանկանում է աշխատել արտերկրում, ոչ թե Ռուսաստանում: Այս մասին են վկայում Career.ru-ի անցկացրած սոցհարցման արդյունքները: Հայրենիքում ավելի շատ հակված են աշխատանք գտնել ապագա մանկավարժներն ու բժիշկները, սակայն նրանց շարքերում եւս «հայրենասերների» թիվը չի անցնում 40%-ից:
Ըստ հարցման արդյունքների` ռուսաստանյան բուհերի շրջանավարտների 77% -ը կամ յուրաքանչյուր չորս երիտասարդից երեքը ձգտում է աշխատանք գտնել արտերկրում, սակայն նրանց միայն 14% -ն է աշխատանքի ընդունման տարբերակ փնտրում, իսկ 3% -ն արդեն գտել է: