Կամերունցի հարձակվողը մահացել է իր վրա նետված առարկայի հարվածից
sport.times.am-ի փոխանցմամբ` ալժիրյան «Կաբիլի» ակումբի հարձակվող Ալբերտ Էբոսան մահացել է երկրի առաջնության հանդիպման ընթացքում տրիբունայից խաղադաշտ նետված առարկայով գլխին հարված ստանալու արդյունքում։
Իր թիմի միակ գոլը խփած 24-ամյա ֆուտբոլիստի վրա հանդիպման վերջնամասում տրիբունաներից կոշտ առարկա են նետել, ինչը հանգեցրել է կամերունցու մահվանը։
Ալժիրի ներքին գործերի նախարարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները արդեն միջադեպի բաց հետաքննության հրաման են տվել։
Էբոսան կարիերայի ընթացքում խաղացել է «Կոտոն Սպորտ», «Ուինսպորտ Բաֆանգ», «Դուալու» և «Պերեկ» ակումբներում։ «Կաբիլիում» ֆուտբոլիստը հանդես էր գալիս 2013 թվականից։