Արթուր Օսիկյանի համար ամենաբարձր մակարդակով լոբբինգ է արվում Սերժ Սարգսյանի մոտ. «Ժողովուրդ»

«Արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի ղեկավարի նշանակման հարցը, որի համար լուրջ մրցակցության մեջ են «մտել» երեք թեկնածուներ»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

««Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ այդ պաշտոնի համար պայքարում են ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, Երևանի նախկին ոստիկանապետ, գործազուրկ Ներսես Նազարյանն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը։

Մեր տեղեկությունների համաձայն՝ առայժմ Արթուր Օսիկյանի համար է ամենաբարձր մակարդակով լոբբինգ արվում Սերժ Սարգսյանի մոտ։ Բայց Ն. Նազարյանն ու Գ. Համբարձումյանը ևս հետ չեն մնում»։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս