Բաժիններ՝

Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած հային մեկ ամսվա կալանքի են դատապարտել

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած Արթուր Միրզոյանը դատապարտվել է մեկ ամսվա ազատազրկման:

Դատարանի դահլիճում Միրզոյանն ընդունել է իր մեղքը, ընդսմին նշելով, որ պատրաստ է վճարել 500 հազար ռուբլի տուգանք և Ռուսաստանից չմեկնել` մինչև քննության ավարտը: Նրա պաշտպան Գեորգի Շատվորյանը նշել է, որ Միրզոյանը հասարակության համար վտանգ չի ներկայացնում և ֆիզիկական անձանց նկատմամբ ոչ մի գործողություն չի իրականացրել: «Միրզոյանը համարժեք մարդ է, ոչ մի հոգեբուժարանում հաշվառված չի եղել, սակայն իր արարքի դրդապատճառների մասին դեռ չի պատմել», – նշել է փաստաբանը: Ընդ որում նա ընդգծել է, որ ամբաստանյալը զենք կրելու իրավուքն ունի:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին «Դոբրի լես» ՍՊԸ գլխավոր տնօրեն, 43-ամյա Արթուր Միրզոյանը որսորդական հրացանից երկու գնդակ է արձակել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան զինանշանի ուղղությամբ և չի վրիպել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս