Բաժիններ՝

Լյուբիկ Չիբուխչյանը դիմել է «Пусть говорят» հաղորդաշարին

tesankyun.am-ը գրում է. Օգոստոսի 18-ին  Տավուշի մարզպետի նախկին խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը զանգահարել  եւ  հայտնել է, որ  ինքը վերջերս 200 էջանոց  խաղաղասիրական  վեպ է տպագրել՝ «Կարմիր ձյուն» վերնագրով:

Նա խնդրել է, որպեսզի Վրաստանի Թեքալի գյուղում առաջիկա միջոցառման ժամանակ այն հանձնենք ադրբեջանցիներին: Հիշեցնենք, որ նա նախկինում գիրք էր ձոնել ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաեւային:

Լ. Չիբուխչյանն ասել է.որ  ինքը   20 նամակ է ուղարկել   քաղաքական գործիչներ Արմեն Մարտիրոսյանին, Նաիրա Զոհրաբյանին,  լրագրողներ Արմեն Դուլյանին, Պետրոս Ղազարյանին եւ ուրիշներին :

Այդ  նամակներում Լյուբիկը ներկայացրել է իր  հետ կատարվածը: Չիբուխչյանը  զարմացել  է,որ  նրանցից ոչ մեկը իր նամակին չի պատասխանել: Լյուբիկն  ասաց,որ   վաղը նամակ  կուղարկի Անդրեյ Մալախովի  «Пусть говорят» հաղորդաշարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս