Լուրջ կոնֆլիկտ՝ Գագիկ Ծառուկյանի և Մայր Աթոռի միջև. «Հրապարակ»
«Մեզ լուրեր են հասել, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և Մայր Աթոռի միջև լուրջ կոնֆլիկտ է հասունանում»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Պատճառն այն է, որ Ծառուկյանը հրաժարվում է իր կառուցած Աբովյան քաղաքի նորակառույց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հանձնել Մայր Աթոռի տնօրինությանը:
Եկեղեցու բացումն անցած տարվա մայիսին էր, այն օծել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, և այն ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հետագայում եկեղեցին գրանցվելու է Էջմիածնի բալանսում, սակայն Ծառուկյանը հրաժարվում է հիմա կատարել իր խոստումը»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։