Եթե Հայրիկյանն իսկապես անկեղծ լիներ. «Ժողովուրդ»

««Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը դեռևս օգոստոսի 14-ին Սերժ Սարգսյանին հրաժարականի պահանջով նամակ էր հանձնել»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացել: Երեկ Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր է սեպտեմբերի 8-ից հացադուլ սկսել ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Նա քաղցած կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Ս. Սարգսյանը հրաժարական չի տվել:

Ինչ խոսք, ինքնաոչնչացման ճանապարհով իշխանափոխության հասնելը մեծ զոհաբերություն է, բայց դրան կարելի էր հավատալ, եթե Հայրիկյանն իսկապես անկեղծ լիներ: Սակայն այդ հարցն այնքան էլ միանշանակ չէ, քանի որ ԱԻՄ առաջնորդին դեռևս 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների ընթացքը և գուցե ելքը փոխելու, կարելի է ասել, պատմական շանս էր տրվել (իհարկե դժբախտ դեպք եղավ. մահափորձ կատարվեց նրա նկատմամբ):

Սակայն այդ օրերին ԼՂՀ նախագահից սկսած մինչև Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխները հերթով այցելեցին Հայրիկյանին հիվանդանոց, համոզեցին, որ ՀՀ նախագահի ընտրությունները հետաձգելու դիմում չներկայացնի, նա էլ համաձայնեց: Փոխարենը՝ 43 մլն դրամ փոխանցվեց Հայրիկյանին՝ Եվրոպայում բուժվելու համար»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս