Ամեն ինչ ձեր ձեռքերում է, ուստի չի կարելի թևաթափ լինել. Կոկո Շանելի իմաստուն ասույթները
Օգոստոսի 19-ը հանրահայտ Կոկո Շանելի ծննդյան օրն է: Նա ոչ միայն տաղանդավոր կուտուրյե էր, այլեւ հայտնի էր ճաշակի, կանանց եւ սիրո մասին իր իմաստուն ասույթներով, որոնք ներկայացնում է AdMe.ru-ն.
Ամեն ինչ ձեր ձեռքերում է, ուստի չի կարելի թևաթափ լինել:
Անճաշակությունն ունի սահման, միայն լավ ճաշակը սահմաններ չի ճանաչում:
Քսան տարեկանում ձեր դեմքն այնպիսին է, ինչպիսին տվել է բնությունը, 30 տարեկանում ձեր դեմքն այնպիսին է, ինչպիսին դարձրել է կյանքը, 50 տարեկանում ձեր դեմքն այնպիսին է, ինչին արժանի եք:
Եթե ցանկանում եք ունենալ այն, ինչ երբեք չեք ունեցել, ստիպված եք անել այն, ինչ երբեք չեք արել:
Հայտնի է կարծել, որ շքեղությունն աղքատության հականիշն է: Ոչ, շքեղությունն իրականում գռեհկության հականիշն է:
Գեղեցկության մասին հարկավոր է հոգ տանել` սկսելով սրտից եւ հոգուց, հակառակ դեպքում ոչ մի կոսմետիկա չի օգնի:
Շքեղությունը պետք է հարմարավետ լինի, այլապես այն շքեղություն չէ:
Եթե քեզ ինչ-որ կին զարմացրել է իր գեղեցկությամբ, բայց դուք չեք հիշում թե նա ինչպես էր հագնված, ուրեմն նա իդեալական է հագնված եղել:
Կնոջ համար տարիքն ամենագլխավորը չէ. հնարավոր է լինել հրաշալի 20 տարկանում, հմայիչ`40 տարեկանում եւ մնալ անզուգական մինչեւ կյանքի վերջը:
Ոչինչ այնպես չի ծերացնում կնոջը, որքան չափազանց թանկարժեք կոստյումը:
Գեղեցկությունը մեզ հարկավոր է, որպեսզի տղամարդիկ սիրեն մեզ, իսկ հիմարությունը` որպեսզի մենք սիրենք տղամարդկանց:
Ծերությունը սիրուց չի պաշտպանում, իսկ սերը պաշտպանում է ծերությունից:
Իրական երջանկությունը թանկ չէ. եթե դրա համար բարձր գինս ես վճարում, ապա այն կեղծիք է:
Նորաձեւությունն անցնում է, ոճը` մնում:
Կան փող ունեցող եւ կան հարուստ մարդիկ:
Առաջին տպավորությունն ստեղծելու երկրորդ շանս չեք ունենա:
Իրական մեծահոգությունն այն է, երբ ներում ես երախտամոռությունը:
Հիմար կանայք ցանկանում են տղամարդկանց ուշադրությունը գրավել` էքսցենտրիկ հագուկապով, մինչդեռ տղամարդիկ տանել չեն կարողանում էքսցենտրիկությունը:
Զսպել զգացմունքները, երբ վիրավորել են, տեսարան չսարքել, երբ ցավ են պատճառել. ահա ինչպիսին պետք է լինի իսկական կինը:
Ոչ բոլոր կանայք են գեղեցիկ ծնվում, բայց եթե նրանք այդպիսին չեն դարձել 30 տարեկանում, ուրեմն հիմար են:
Որքան վատ են կնոջ գործերը, այնքան լավ տեսք նա պետք է ունենա:
Չեն լինում տգեղ կանայք, լինում են ծույլ կանայք: