iPhone-ը հետևում է ձեր յուրաքանչյուր քայլին
iPhone-ը կարող է օգնել տիրոջը ամենադժվար հարցեր լուծելիս: Սակայն, ինչպես գրում է facte.ru կայքը, այդ խելացի սարքը կարող է օգնել ոչ միայն իր տիրոջը, այլև իրավապահ մարմիններին: Հենց նման իրավիճակի առջև է կանգնել 20-ամյա Պեդրո Բրավոն, ով հազիվ թե ցանկություն ունենա շնորհակալություն հայտնել իր հեռախոսին:
Բանն այն է, որ երիտասարդը՝ Պեդրոն, մեղադրվում է իր ընկերոջ սպանության մեջ: Ըստ ոստիկանության՝ երիտասարդը խանդել է նախկին ընկերուհուն, ով սկսել էր հանդիպել իր ընկերոջ հետ, և աղջկա պատճառով առաջացած վեճից հետո Պեդրոն սպանել է իր ընկերոջը և նրա մարմինը թաքցրել անտառում:
Եվ որպես ապացույց ներկայացվել են երիտասարդի սմարթֆոնից հանված տվյալները. ենթադրյալ սպանության գիշերը երիտասարդի iPhone-ի լապտերը միացել է 9 անգամ, իսկ Siri-ին տրվել է հետևյալ հարցը՝ «որտե՞ղ թաքցնել ընկերոջ մարմինը»:
Երիտասարդի մեղավորության հարցը կորոշի դատարանը, սակայն մարդիկ պետք է հիշեն, որ ժամանակակից հեռախոսները հետևում են նրանց յուրաքանչյուր քայլին: