
24-ամյա քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են ննջասենյակի հատակին ընկած

Օգոստոսի 18-ին, ժամը 00.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Ննջասենյակի հատակին ընկած է եղել 1990թ. ծնված Ա. Ս.-ն, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն