Բաժիններ՝

Վեց վտանգավոր սխալ, որոնք կարող են վնասել աչքերը

MedikForum-ը ներկայացնում է վեց տարածված սխալ, որոնք կարող են վնասել աչքերն ու տեսողությունը.

1.Քնել կոնտակտային ոսպնյակներով. կան ոսպնյակներ, որոնք, ըստ արտադրողների, կարելի է գիշերը չհանել, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս քնելիս հանել բոլոր տեսակի ոսպնյակները: Ըստ գիտնականների` ոսպնյակների կիրառումը 10-15 անգամ ավելացնում է եղջերաթաղանթի խոցի զարգացման ռիսկը:

2.Աչքերը տրորելը. նման սովորությունը կարող է մազանոթների վնասման եւ բորբոքումների պատճառ դառնալ: Եթե ձեր աչքերը մրմռում են, ավելի լավ է փակել որոշ ժամանակ կամ թրջոցներ դնել:

3. Ակնաբույժին չայցելելը. տեսողությունը տարիքի հետ փոխվում է, եւ տարեկան առնվազն մեկ անգամ պետք է այցելել ակնաբույժի` պրոֆիլակտիկ զննման համար:

4. Մոնիտորին գամված լինելը. համակարգիչների եւ պլանշետների էկրանը կապույտ լույս է ճառագայթում, ինչը նույնքան վտանգավոր է աչքերի համար, որքան ուլտրամանուշակագույն ճառագույթումը:

5.Դիմահարդարումով քնելը. սեւաներկով կամ թարթիչների սոսինձով քնելը բորբոքում եւ մի շարք այլ խնդիրներ կարող է առաջացնել:

6. Ձմռանը արեւապաշտպան ակնոցներ չկրելը. ձմռան արեւը ուլտրամանուշակագույն ճառագայթների նույնքան վնասակար չափաքանակ է պարունակում, որքան ամռան արեւը, այնպես որ ձմռանն արեւապաշտպան ակնոցներ կրելն անհրաժեշտ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս