Բաժիններ՝

Կոշիկ` կյանքի բոլոր իրավիճակների համար. ֆրանսիացի դիզայները փոխվող կրունկով կոշիկների հավաքածու է պատրաստել (լուսանկար)

Ֆրանսիացի դիզայներ Տանյա Հիթը հոգ է տարել կանանց մասին, ովքեր հաճախ են մտածում ինչպիսի կոշիկ գնել` գեղեցիկ եւ անհարմա՞ր, թե՞ հարմարավետ եւ ոչ այնքան ոճային, գրում է Metro պարբերականը:

Տանյա Հիթը վստահ է, որ նորույթը դուր կգա կանանց, քանի որ այն շատ հարմար է եւ նախատեսված է «կյանքի բոլոր իրավիճակների համար»: Դիզայները նույնպես նույն խնդրի հետ է բախվել, մշտապես պայուսակում պահուստային կոշիկներ պահելով, ինչն էլ ստիպել է մտածել նոր տեսակի կոշիկների մասին: «Մենք կարողանում ենք մարդուն տիեզերք ուղարկել, բայց մինչեւ հիմա չենք կարողացել այնպիսի կոշիկ ստեղծել, որը լինի թե ոճային, թե հարմարավետ»,-նշել է դիզայները:

Հավաքածուի վրա նա աշխատել է մի քանի տարի, եւ այն արդեն ամբողջապես պատրաստ է եղել 2013թ. սեպտեմբերին: Հիթը նշում է, որ իր կոշիկները նախատեսված են տարբեր խավի կանանց համար. դրանք կարող են գնել թե նրանք, ովքեր սովոր են կոշիկի համար վճարել 350-500 եվրո, եւ թե նրանք, ովքեր 25-70 եվրոյից ավելի չեն վճարում: Իսկ կրունկները հնարավոր է փոխել մեկ րոպեում:

kabluk

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս