
Կենտրոնում ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 19-ին ժամը 10:00-ից մինչև 22:00 կդադարեցվի Տիգրան Մեծի փող. 18-ից բարձր համարների եւ նրբանցքների, Խորենացու փող. 28-187, Նար-Դոսի փող. 1-30, Զավարյան փող. 1-64, Քրիստափորի փող. 1-10, Գլինկայի փող. 1-23 համարների, Երկաթգծի, Բուռնազյան, Լիսինյան, Միչուրին, Աճեմյան, Ծատուրյան, Ծխախոտագործների փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: