Ինչո՞ւ են 40 տարեկանից հետո մարդիկ գիրանում
Շոտլանդացի գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, թե ինչու են մարդիկ 40 տարեկանից հետո գիրանում: Խնդիրն այն է, որ շատերը ֆիզիոլոգիապես «ծրագրված են» գիրանալու, իսկ «ծրագիրը» ղեկավարում է ուղեղը, գրում է Medikforum-ը:
Ըստ փորձագետների` տարիքային փոփոխություններն անդրադառնում են նաեւ ախորժակի կարգավորման մեխանիզմների վրա: Տարիքի հետ ախորժակը կարգավորող ուղեղի բջիջների ակտիվությունն արգելակվում է, եւ հագեցածության մասին ազդանշաններն ավելի ուշ են հասնում, քան անհրաժեշտ է: Այդ իսկ պատճառով, ստացվում է, որ մարդը սկսում է պահանջվածից ավելի շատ ուտել: Բայցի այդ, տարիքով անձինք ավելի քիչ են շարժվում, ինչն ավելի է «խորացնում» գիրացման գործընթացը:
Արդյունքում 50-60 տարեկանում շատերը տառապում են ավելորդ քաշով եւ անգամ չեն էլ զգում, որ ավելի շատ են ուտում: Այս ամենը կարող է հանգեցնել տարեկան միջինը 500 գրամի ավելացման: Գիրացումից խուսափելու համար խորհուրդ է տրվում ավելի շատ ֆիզիկական վարժություններ անել եւ նվազեցնել սննդի չափաքանակը: