Բաժիններ՝

ՌԴ մուտքի արգելքի որոշման վերանայման հարցով ՀՀ քաղաքացիների ներկայացրած դիմումների քանակը հասնում է 3000-ի. Tert.am

ՌԴ մուտքի արգելքի որոշման վերանայման հարցով ՀՀ միգրացիոն պետական ծառայություն ներկայացված դիմումների քանակը արդեն հասնում է երեք հազարի։ Ծառայության պետ Գագիկ Եգանյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ բացի հիմնական փաստաթղթերից՝ դիմումատուն պետք է ներկայացնի նաև Ռուսաստանում գտնվելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթեր։

«Այդ բոլոր դիմումները նայվում են, այնուհետև՝ ուղարկվում ՌԴ միգրացիոն ծառայություն։ Արդեն երկու հազար դիմում ուղարկել ենք։ Վերջին անգամ 217 դիմումի հերթական խմբաքանակը երեկ եմ ստորագրել»,-ասել է Գագիկ Եգանյանը։

Նա նշել է, որ երեկ մոտավորապես 900 էջանոց նյութեր է պատրաստել և ԱԳՆ-ի դիվանագիտական խողովակներով ուղարկել ՌԴ՝ խնդրելով Ռուսաստանի գործընկերներին՝ վերոնշյալ անձանց նկատմամբ հնարավորինս ներողամտություն ցուցաբերել։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031