
Տանկային բիաթլոնի Հայաստանի թիմը որպես մրցանակ տանկ է ստացել

Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցրած Հայաստանի հավաքականը Т-90 մակնիշի նոր տանկ է նվեր ստացել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այդ մասին րագրողներին հայտնել է մրցույթի կազմակերպչական հանձնաժողովի ներկայացուցիչը:
«Հայաստանի թիմը Т-90 տանկի սերտիֆիկատ է ստացել: Սերտիֆիկատը նախատեսված էր մրցույթում առավել բարձր տեղ զբաղեցրած օտարերկրյա թիմի համար»,-հայտարարել են կազմակերպիչները:
Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվել է օգոստոսի 4-16 -ը, Մորձմոսկվայի Ալաբինոյում: Մասնակցել են 12 երկրների ներկայացուցիչներ, 20-ից ավելի պետություններ դիտորդներ են ուղարկել: Թիմային մրցումների արդյունքում առաջին տեղն է գրավել Ռուսաստանի թիմը: