
Զորամասի 40 զինվորներ թունավորվել էին ճաշարանի պետի պատճառով. pastinfo.am

pastinfo.am-ի փոխանցմամբ` 2013թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի 40 զինծառայողներ սուր սննդային թունավորման ախտանիշներով նախ տեղափոխվել էին զորամասի բուժկետ, ապա` տարբեր հիվանդանոցներ:
Կատարված քննության արդյունքում պարզվել էր, որ զինվորների թունավորման պատճառը եղել է զորամասի ճաշարանի ոչ մաքուր սպասքը: Զինվորներին կերակրել են այնպիսի կեղտոտ ամաններով, որոնց վրա զարգացել են աղիքային ցուպիկի խմբին պատկանող մանրէներ և սնունդ ընդունելու ժամանակ ներթափանցել զինծառայողների ստամոքս-աղիքային շրջան` առաջացնելով սուր սննդային թունավորումներ:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել զորամասի ճաարանի պետ Արտյոմ Պողոսյանին այն բանի համար, որ նա, պատասխանատու լինելով ճաշարանի ամանեղենի լվացման ժամանակ սանիտարա-հիգենիկ կանոնների պահպանման համար, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, հսկողություն չի իրականացրել ամանեղենի և սպասքի լվացման ժամանակ սանիտարա-հիգենիկ կանոնների պահպանման նկատմամբ:
Արդեն դատարանում, մինչ դատաքննությունն սկսելը ամբաստանյալ Արտյոմ Պողոսյանն ընդունեց առաջադրված մեղադրանքը եւ միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: