Գալուստ Սահակյանը, Սերյան Օհանյանն ու պատգամավորները մեկնել են դիրքեր. news.am
Ազգային ժողովի 6 խմբակցություններից 1-ական ներկայացուցիչներ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր՝ օգոստոսի 16-ի առավոտյան մեկնել են Տավուշի մարզ:
NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտնեց, որ լինելու են առաջնային գծում, զորամասերում, ինչպես նաեւ հանդիպելու են սահմանամերձ գյուղերի բնակիչներին:
«Այսօր մնալու ենք այստեղ, նախատեսում ենք մի շարք հանդիպումներ զինվորների եւ գյուղացիների հետ: Տավուշի մարզ գալու մասին որոշումը կայացրել են 6 խմբակցությունները»,- ասաց նա:
Մանրամասներն` այստեղ