Ռուսաստան մեկնող ավտոբուսի 53 ուղևոր 15 ժամ մնացել է ճանապարհին. news.am
Հայաստանից Ռուսաստան մեկնող ուղեւորատար ավտոբուսը Ապարան քաղաքի մոտ օգոստոսի 15-ի երեկոյան փչացել է, որից հետո 53 ուղեւոր 15 ժամ մնացել է ավտոբուսի մեջ, այդ թվում 10-ից ավելի երեխաներ եւ հղի կանայք:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՌԴ մեկնող քաղաքացիները պատմեցին, որ ավտոբուսն օդափոխիչ համակարգ չի ունեցել եւ ի սկզբանե եղել է անսարք վիճակում:
«Մենք հլը տղամարկանցով դիմանում էինք, բայց էդ պուճուր երեխաները, հղի կինը չէին դիմանում, ու հիմա մեզ ոչ մեկը չի ուզում պատասխանի: Ոչ փողերն են վերադարձնում, ոչ էլ ասում են, թե մենք երբ կմեկնենք: Ի՞նչ անենք՝ փողերը թողնենք, գնանք: Մեծ մասը մարզերից ենք: Բացի դրանից՝ Ռուսաստանի քաղաքացիներ էլ կան, ոչ մեկս Երեւանում բարեկամ, ծանոթ չունենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ուղեւորներից Էդուարդ Դիլանյանը:
Այս պահին ուղեւորները հավաքվել են Foemix Trans կազմակերպության գրասենյակի մոտ, սակայն ղեկավարությունից դեռ ոչ մեկը չի մոտեցել 15 ժամից ավելի դրսում մնացած մարդկանց:
Մանրամասներն` այստեղ