Բաժիններ՝

Մեքենաները Երևանի փոխարեն սահմանամերձ Բարեկամավան են հասնում

Բարեկամավանի նախկին գյուղապ ետ Հովիկ Ղարաքեշիշյանը օգոստոսի 13-ին զանգահարել է tesankyun.am կայքին  եւ ասել, որ այսօր ինքը 4 ավտոմեքենաների Բարեկամավանից ետ է ուղարկել:

Այդ մեքենաները պետք է Երեւան մեկնեին, սակայն Բաղանիս գյուղում, խաչմերուկում փոխանակ աջ մտնեին, ճանապարհը շարունակեին Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհով, ուղիղ են երթեւեկել, ապա հայտնվել սահմանամերձ հեռավոր գյուղում՝ Բարեկամավանում:

Բարեկամավանը Բաղանիսից հեռու է մոտ 20 կմ : Հ. Ղարաքեշիշյանն ասաց, որ անցած շաբաթվա ընթացքում տասնյակ մեքենաներ Բաղանիսի խաչմերուկում սխալվելով՝ իզուր 40 կմ(դեպի Բարեկամավան եւ վերադառնալու համար ճանապարհ են կտրել:

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն ասաց, որ հիմնական ճանապարհի փակվելու հաջորդ օրը տեղադրվել եւ այժմ էլ առկա է ցուցանակ, որը ցույց է տալիս Երեւան տանող , շրջանցիկ ճանապարհը, սակայն որոշ վարորդներ խաչմերուկում ուշադիր չեն լինում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031