Ռուսաստանը սահմանափակել է Եվրամիության երկրներից եւ ԱՄՆ-ից հագուստի գնումը

Ռուսաստանը սահմանափակել է օտարերկրյա մատակարարներից թեթեւ արդյունաբերական ապրանքների պետգնումները: Այս մասին տեղեկացնում է «Газета.Ru»-ն` վկայակոչելով ՌԴ կառավարության կայքէջի հաղորդագրությանը:

Հաղորդվում է, որ պետգնումները կիրականացվեն Բելառուսից եւ Ղազախստանից: Սահմանափակումը տարածվում է կտորեղենի, վերնազգեստների, համազգեստների, ներքնազգեստի, ինչպես նաեւ կաշվե եւ մորթե հագուստի վրա: Նշվում է, որ միջոցառումներն ուղղված են թեթեւ արդյունաբերության ոլորտում տեղական արտադրողների խրախուսմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031