Նկարները և ստատուսները սոցցանցերում կարող են խոսել հոգեբանական խնդիրների մասին
Շատ զույգեր սոցցանցերում հայտնում են իրար նկատմամբ տածած հավերժ սիրո մասին: Օլբրայթի քոլեջի հետազոտողները ենթադրում են, որ որոշ մարդիկ այդպես են վարվում, որպեսզի պարծենան իրենց հարաբերություններով և հետևեն զուգընկերների գործունեությանը: Դա օգնում է թուլացնել մերժված լինելու վախը: Այս մասին գրում է doctors.am-ը՝ հղում անելով Medical News Today պարբերականին: Հաճախ իրենց անձնական կյանքի մասին նյութեր հրապարակում են բարձր ինքնագնահատական ունեցող, նևրոտիկ և ինտրովերտ օգտատերերը:
Գիտնականները կատարել հարցում Facebook սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում: Նրանք գնահատել են նրանց պարզությունը, պարտաճանաչությունը, էքստրավերսիան, զիջողությունը և նևրոտիկ վիճակների առկայությունը: Հետազոտողները բացահայտել են, որ երջանիկ զույգերը հաճախ են սոցցանցերում տեղադրում իրենց նկարները և հարաբերությունների վերաբերյալ մանրամասներ:
Սակայն նույնն անում են նաև բարձր ինքնագնահատական ունեցող օգտատերերը՝ կապված հարաբերությունների որակից: Անձնական կյանքում խնդիրները նրանց համար մեծ հարված են՝ ի տարբերություն ցածր ինքնագնահատական ունեցողների: Հետևաբար, այդ տիպի մարդկանց համար կարևոր է ցույց տալ ուրիշներին, իրենց զուգընկերոջ և հենց իրենց, որ իրենց հարաբերություններում ամեն ինչ կարգին է:
Նևրոտիկ վիճակում գտնվող պատասխանողները հաճախ օգտագործել են Facebook-ը, որպեսզի վերահսկեն զուգընկերոջը և ի ցույց դնեն իրենց հարաբերությունները: Որպես կանոն՝ նևրոտիկներն առավել խանդոտ են: Այդպիսով նրանք փորձում են նվազեցնել հարաբերություններով պայմանավորված անհանգստությունը: Էքստրավերտներն առավել ակտիվ են եղել սոցցանցերում, ավելի հազվադեպ են վերահսկել իրենց զուգընկերներին և կիսվել են իրենց անձնական կյանքի մանրամասներով: Սակայն նման վարքագիծ բնորոշ է եղել ինտրովերտներին: