«Ալիեւը մեծ նվեր արեց Պուտինին`սահմանային միջադեպեր հրահրելով». վերլուծաբաններ. medialab.am

Մինչ Հայաստանում եւ Ադրբեջանում հասարակությունը սահմանային լարվածության եւ երկուստեք մարդկային կորուստների ֆոնին շարունակում է կանխատեսումներ անել հնարավոր զարգացումների եւ պատերազմի վերսկսման հնարավորության մասին, շատերը փորձում են նժարի վրա դնել, եւ հասկանալ աշխարհաքաղաքական խառը իրավիճակում ում էր ձեռնտու ստեղծված աննախադեպ իրավիճակը: «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, վերլուծաբան Աղասի Ենոքյանը սահմանային աննախադեպ լարվածությունը երրորդ ուժի կողմից «պրովակացիա» է համարում, որի շնորհիվ հնարավոր եղավ երկարամսյա ընդմիջումից հետո արագորեն կազմակերպել եռակողմ հանդիպումը եւ ցույց տալ Հարավային Կովկասում Ռուսաստանի ունեցած ազդեցությունը: «Ռուսաստանի հանդեպ կիրառվող համատարած պատժամիջոցների, Արեւելյան Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին, Սոչիում տեղի ունեցած հանդիպումով Պուտինը սեփական երկրում փորձում է իր ուժը ցույց տալ»,- «Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը,- անկասկած սահմանային սրացումը եւ Սոչի հանիպումը միմյանց հետ փոխկապակցված են, քանի որ իրավիճակն այնպես զարգացավ, ինչը ձեռնտու էր Ռուսաստանին»:

Սահմանային լարվածությունը, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը եւ Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն հաղորդակվող անոթների պես իրար է կապում քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

«Այն ինչ անում է Ռուսասատանը արեւելյան Ուկրաինայում ստանում է կոշտ պատասխան, դա փորձում է հավասարակշռել խաղաղասիրական այսպես ասած պոտենցիալով,-«Մեդիալաբին» ասում է Մեհրաբյանը,-Ալիեւը մեծ նվեր արեց Պուտինին`սահմանային միջադեպեր հրահրելով, ռուսները միանգամից վերցրին փոխանցումը, բայց գոլ չխփեցին: Հայաստանը պետք է ճանապարհ գտնի եվրասիական այս ճանապարհից դուրս գալու համար, սա մի ճանապարհ է, որը Ռուսաստանը ուզում է Հայաստանի միջոցով վաճառել Ադրբեջանին»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս