Հարկավոր է հետ բերել Տիգրան Սարգսյանին. «Հրապարակ»
«Ինչքան կարճ կյանք ունի «հանուն ընդդեմի» վարքագիծը: Այն, ինչ կառուցված է ինչ-որ բանի դեմ, խոչընդոտը հանելուց հետո թղթե տնակի պես փլվում է»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Միայն հանուն ինչ-որ բանի պայքարողների շնչառությունն է երկար, գործը՝ արժեքավոր եւ ստեղծածը՝ մնայուն: Մի ողջ քաղաքական դաշտ, փաստորեն, տարիներ շարունակ կանգուն էր Տիգրան Սարգսյանի կառավարության դեմ տարվող պայքարի հաշվին:
Ընդդիմության հոծ շարքերը միասնական էին: Ընդհանուր թշնամու դեմ ատելությունը, նրան ասպարեզից հեռացնելու կամքը ոչ միայն համախմբում էր նրանց, այլեւ գոյության նպատակ էր ուղենշում: Բավական էր «թիրախը» վերանար, վերացավ եւ համախմբումը, եւ միասնական նպատակը, եւ ընդհանրապես՝ դաշտն ամբողջությամբ: Ընդդիմության մարտիկներն այլեւս լռեցին՝ մեզ զրկելով նրանց բոցաշունչ ճառերը լսելու հաճույքից»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։