Նախարարի ասուլիսը՝ իր ընտանիքին պատկանող ակումբում. «Ժողովուրդ»

«ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ ասուլիսը վերածեց շոու ներկայացման»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Ասուլիսը տեղի ունեցավ ոչ թե նախարարության շենքում, այլ` նախարարի ընտանիքին պատկանող «Լեո 52» ակումբում: Ասուլիսն էլ ակումբային ոճի էր. անձամբ Մանուկյանը երեկ չէր մասնակցում ասուլիսին. սեղանի երկայնքով նստած էին նրա 5 տեղակալները, որոնց գլխավերևում տեղակայված էկրանին հերթով ցուցադրվում էին Հովհաննես Մանուկյանի լուսանկարները:

Ասուլիսի կեսից հանդիսավոր կերպով, դանդաղ քայլքով սրահ մտավ անձամբ նախարարը, բայց նստեց ոչ թե բանախոսների, այլ` լրագրողների կողքին, և սկսեց ամենայն ուշադրությամբ լսել իր ենթականերին»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031