Հանրապետությունում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում հնարավոր է կարկուտ
Հանրապետության տարածքում՝
14-15-ին Լոռու, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում, 16-18-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` մինչև 18-23 մ/վրկ:
Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 5-10մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-18-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Երևանի օգոստոսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.60C (2006թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 10.40C (1982թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.70C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն