
Վայոց Ձորի մարզում 15֊ամյա աղջիկը մորը պաշտպանելու նպատակով դանակով հարվածներ է հասցրել հորը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Նշված մարզի գյուղերից մեկի տնից Վայքի հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված մի տղամարդ։ Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց տեղափոխված տղամարդը դանակահարվել է իր անչափահաս աղջկա կողմից։ Պատճառը եղել է այն, որ հայրը հաճախակի ծեծի է ենթարկել կնոջը, և երեկ հերթական ծեծի ժամանակ աղջիկը փորձել է միջամտել, սակայն հայրը երեխային էլ է սկսել հարվածել։ Այդ ամենից հետո աղջիկը խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է հորը։ Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: