Դավիթ Շահնազարյանն առաջարկում է հայկական կողմերին սկսել 1995թ. եռակողմ պայմանագրի կիրառումը. «Առավոտ»

Արտակարգ եւ լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. ՀՀ ԱԱԾ ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Սոչիում կիրակի օրը կայացած եռակողմ հանդիպմանը, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հայտարարություններին` նկատեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փորձում է հետ կանգնել ԼՂ կարգավորման նախկինում ստորագրված եւ ընդունված գրեթե բոլոր միջազգային փաստաթղթերից:

«Այս իրավիճակում ճիշտ կլիներ, որ ԼՂՀ եւ ՀՀ իշխանություններն ամեն մեկն իր կողմից սկսեր կիրառել 1995թ. փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված եւ երեք պաշտպանության նախարարների ստորագրած զինադադարի ամրապնդման վերաբերյալ եռակողմ պայմանագիրը, համաձայն որի` զինադադարի յուրաքանչյուր խախտման դեպքում կողմը պարտավոր է անմիջապես պաշտոնապես տեղեկացնել փաստի մասին ինչպես խախտող կողմին, այնպես էլ համանախագահողներին: Ըստ պայմանագրի` ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահությունը եւ պաշտոնական Բաքուն պարտավոր են պաշտոնապես արձագանքել: Այս պայմանագիրը իրավական հիմք է, որպեսզի ԼՂ-ն որպես հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված լիարժեք կողմ` պաշտոնապես հարաբերությունների մեջ մտնի ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների, այնպես էլ պաշտոնական Բաքվի հետ», նշեց մեր զրուցակիցը:

Ամբողջությամբ` այսօրվա տպագիր «Առավոտ»-ում:

Տեսանյութեր

Լրահոս