Բաժիններ՝

Ռուսաստանի հայ համայնքը դատարանում կսատարի Լեւոն Հայրապետյանին. NEWS.am

Ռուսաստանաբնակ հայ գործարար, արցախցի Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցի վերաբերյալ փաստաբանների ներկայացրած միջնորդության քննությանը հայ բարերարին սատարելու համար օգոստոսի 13-ին Մոսկվայի քաղաքային դատարանի առջեւ են հավաքվելու հայ համայնքի ներկայացուցիչներ:

Այս մասին NEWS.am-ին ասել է Լեւոն Հայրապետյանի վստահված անձ Արթուր Սաֆարյանը, որը բարերարի եղբոր հետ մեկնել է Մոսկվա՝ դատական նիստին ներկա գտնվելու համար:

«Ինչպես գիտեք, օգոստոսի 13-ին Մոսկվայի քաղաքային դատարանում որոշվելու է, թե ինչ խափանման միջոց կընտրվի: Հույս ունենք, որ շատ հայեր կգան սատարելու, բայց քանի որ դատարանի դահլիճը փոքր է, մի մասը բակում կսպասի: Մեծ հետաքրքրություն կա, շատերն են ասում, որ անպայման գալու են: Ռուսաստանի հայերի միությունն էլ է մեզ աջակցում այս հարցում»,- ասել է նա:
Արթուր Սաֆարյանի խոսքով՝ իրենք մեծ հույսեր ունեն, որ Լեւոն Հայրապետյանին ազատ կարձակեն կամ գոնե որպես խափանման միջոց կընտրեն տնային կալանքը:
«Սերժ Սարգսյանն էլ Պուտինի հետ քննարկել է Լեւոն Հայրապետյանի հարցը, սա եւս բավականին մեծ հույս է ներշնչում: Ռուսաստանի նման երկրներում շատ հարցեր կարգավորվում են հենց նախագահի միջոցով»,- ավելացրել է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս