
Ինչպես կարելի է մաքրել օրգանիզմը 3 օրում

Ինչպես հայտնի է՝ օրգանիզմի մաքրման արդյունքում օրգանիզմից բնական ճանապարհով դուրս են գալիս տոքսինները: Նաև իրականացվում է օրգանիզմի համար շատ կարևոր՝ սնուցող նյութերի պաշարների կուտակում: Գոյություն ունի օրգանիզմը մաքրող հատուկ երեքօրյա դիետա՝ հիմնված բնական հյութերի վրա:
Առաջին և երկրորդ նախաճաշերին դուք պետք է խմեք 1 բաժակ թարմ քամած հյութերի խառնուրդ: Հյութի մեջ պետք է ավելացնել նաև մի քիչ դարչին և կոճապղպեղ:
Ճաշին խմեք մի բաժակ ապուր կամ հյութ՝ պատրաստված գազարից, վարունգից, կաղամբից, մաղադանոսից կամ խնձորից: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել նաև սոխ կամ սխտոր:
Այս ամենի հետ մեկտեղ, եթե որոշել եք մաքրել օրգանիզմը, առավոտյան անմիջապես արթնանալուց հետո խմեք մեկ բաժակ գոլ ջուր՝ մի քանի գդալ կիտրոնի քամած հյութով, մի փոքր աղացած սև պղպեղով և 1 թեյի գդալ մեղրով:
Լրացուցիչ օգտակար հավելում կլինի նաև ֆիզիկական մարմնամարզություններ կատարելը, ակտիվ կենսաձևն ու չոր մերսումը:
Եթե մաքրման այս տարբերակը Ձեզ չափից շատ խիստ է թվում, կարող եք հյութերով այս դիետան պահպանել միայն մեկ օր, իսկ հաջորդ օրերին միայն առավոտյան խմել նշված հոյւթերը կամ ապուրները, իսկ ցերեկը կամ երեկոյան թեթև սնվել: Կարևոր է, որ Ձեր պատրաստած ուտելիքները քիչ յուղայնությամբ լինել:
Նյութը պատրաստել է Doctors.am-ը