«Ալիեւը չի հրաժարվել պատերազմելու գաղափարից». Արման Մելիքյան (տեսանյութ). ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն գրում է. Սոչիում կայացած նախագահների հանդիպումը կնպաստի լարվածության թուլացմանը, բայց չի ազդի բանակցային գործընթացի վրա, նման համոզմունքի է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա՝ կարգավորման համատեքստում առաջընթաց չկա, թերեւս այստեղ միայն Ռուսաստանի միջնորդությունն էր ուշադրության արժանի.

«Գուցե հանդիպումն առավել կարեւոր էր հենց ՌԴ-ի համար, որովհետեւ կարծում եմ, որ ՌԴ-ն Բաքվին հարցեր ուներ տալու եւ պատասխաններ ուներ ստանալու: Եվ վերջին սրացումները, կարծում եմ, կապված են նրա հետ, որ Բաքուն փորձում է ժամանակ շահել եւ այդ պահանջվող պատասխանները չտալ»:

Արման Մելիքյանի խոսքով՝ ՌԴ-ն փորձում է փնտրել դաշնակիցներ, հետեւաբար վերջինիս համար կարեւոր է Ադրբեջանի կողմնորոշումը.

«ՀՀ-ն հայտարարել է, որ ՌԴ-ի դաշնակիցն է ոչ միայն ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ շրջանակներում, այլեւ ԵՏՄ անդամակցելու ցանկություն է առաջարկել: Բաքուն առայժմ ձեռնպահ է, լռում է եւ ճամբարի ընտրության վերաբերյալ որեւէ բան չի առաջարկում: Իսկ սա նշանակում է, որ Բաքուն հանկարծ կարող է որոշել դառնալ Արեւմուտքի գործընկերը Հարավային Կովկասում: Այդ իսկ պատճառով Մոսկվան ձգտում է ձգտի օր առաջ Բաքվի դիրքորոշումը իմանալ, կանխորոշել կամ պարտադրել չդառնալ հակառակորդ»:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս