Բաժիններ՝

Մարմնի որ հոտը ինչ հիվանդություն է գուժում

Եթե քրտնարտադրությունից ձեր մարմնից տհաճ հոտ է գալիս, դա նշանակում է, որ ինչ-որ բան ձեր առողջության հետ այն չէ: Բացարձակ առողջ մարդու քրտինքը ունի այն նույն հոտը, ինչ մարմինը: Այն չի կարող շատ տհաճ լինել, մանավանդ, եթե դուք պահպանում եք հիգիենայի կանոնները՝ պարբերաբար լոգանք եք ընդունում եւ լվացվում եք: Եթե ձեր քրտինքից տհաճ հոտ է գալիս, ուրեմն դուք ունեք որեւէ առողջական խնդիր: Բժիշկները յուրաքանչյուր հոտի համար որոշակի ճշգրտությամբ կարող են ասել, թե ինչ հիվանդություն ունեք: Թե որ հոտը, ինչ հիվանդության կամ առողջական խնդրի մասին է գուժում ներկայացնում է Aroxj.am-ը:

  • Եթե ձեր մարմնից ամոնիակի հոտ է գալիս, ուրեմն ձեզ մոտ երիկամային անբավարարություն է, միզապահման խնդիր կամ ցիստիտ: Սրանք հիմնական նախանշաններն են: Կան դեպքեր, երբ մարմնից ամոնիակի հոտը գուժում է խոլերայի մասին:
  • Եթե ձեր մարմնից ացետոնի հոտ է գալիս, դա կարող է կապված լինել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման հետ: Ացետոնի հոտը կապված է մարմնում ինսուլինի պակասի հետ եւ դա կարող է բերել դիաբետային կոմայի:
  • Յուրահատուկ մեղրի հոտը նշանակում է օրգանիզմում բորբոքային ինֆեկցիայի առկայության մասին:
  • Եթե ձեր քրտինքից թթվային հոտ է գալիս դա կարող է նշանակել տուբերկուլյոզի առկայություն: Այս դեպքում պարատադիր է հետազոտություն անցնել հստակ պատճառը պարզելու համար
  • Եթե ձեր քրտինքի հոտը նման է փտած մսի հոտին, ապա դա կարող է կապված լինել միզապարկի շրջանում օնկոլոգիական խնդիրների հետ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս