
Հանրապետությունում սպասվում են տեղումեր

Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 12-16-ը Լոռու, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 13-14-ը կնվազի 2-3, այնուհետև կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևանում՝
Օգոստոսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
13-16-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
Երևանի օգոստոսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.30C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 15.40C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.60C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն