Ստեփանակերտում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտները նամակ են ուղարկել իրենց հարազատներին. «Արմենպրես»

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում ձերբակալված ադրբեջանցի երկու դիվերսանտներին` Շահբազ Գուլիեւին եւ Դիլհամ Ասկերովին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ հանդիպումը կայացել է օգոստոսի 11-ի երեկոյան եւ ընթացել ըստ կանոնակարգի: Հանդիպման ավարտին Ադրբեջանի քաղաքացիները նամակ են փոխանցել ԿԽՄԿ ներկայացուցչին, որն էլ այն կփոխանցի Բաքվի իր գործընկերներին:

Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում դիվերսիոն խմբի անդամները կամ ոչնչացվել, կամ գերերվարվել են:

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները:

Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա` 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: Ավելի ուշ ԼՂՀ իրավապահ մարմինների իրականացրած նախաքննության արդյունքում պարզվել է, որ քարվաճառցի 17-ամյա հովիվ Սմբատ Ցականյանին սպանել են Քարվաճառ թափանցած ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները: Կատարվածի առնչությամբ ԼՂՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ հայտարարել է, որ ադրբեջանցի դիվերսանտները պետք է պատժվեն համաձայն ԼՂՀ օրենքների և միջազգային նորմերի:

 

Տեսանյութեր

Լրահոս