Բաժիններ՝

Գողացել էր նոութբուք համակարգիչ` պատճառելով 280.000 դրամի նյութական վնաս

Օգոստոսի 11-ին, ժամը 18.40-ին, Մերձավան գյուղի բնակչուհի Ս.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը, ժամը 02.30-ի սահմաններում, համագյուղացի Ալիկը պատուհանը հրել-բացելով մուտք է գործել իր բնակարան և գողացել նոութբուք համակարգիչ` պատճառելով 280.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանների ձեռնարկված միջոցառումների արդյունքում` 1975 թ. ծնված Ալիկ Հ.-ն նույն օրը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

Ձեռնարկվում են միջոցներ համակարգիչը հայտնաբերելու ուղղությամբ:

Նյութերն ուղարկվել են ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունք:

 ՀՀ Ոստիկանություն                                         

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս