Բաժիններ՝

Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

Շիրակի մարզի դատախազը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Կումայրիի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Սամվել Չ.-ն հայտնաբերվել և ներկայացվել է նշված քննչական բաժանմունք:

Նախաքննությունն իրականացնող քննիչը, սակայն, միջոցներ չի ձեռնարկել մեղադրյալին մեկուսարանում պահելու համար և նույն օրն առանց համապատասխան որոշման մեղադրյալին ազատ է արձակել:

Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031