ԲՀԿ-ականը քննադատել է Սերժ Սարգսյանին. «Հրապարակ»

ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Սոչիի հանդիպումից հետո վերջին հարցազրույցում ընդդիմության հասցեին հնչեցրած մեղադրանքներին «Հրապարակին» ասել է.

«Քաղաքական բոլոր ուժերը երկրի համար լարված վիճակում ցույց տվեցին միասնականություն, և վստահեցրինք, որ նման պարագաներում մենք բոլորս միասնական ենք լինելու, բայց ասել, թե ընդդիմությունը չպիտի քննադատի, զերծ մնա ինչ-որ բաներից, դա նշանակում է ընդհանրապես քաղաքական դաշտի կոնսոլիդացիա:

Ընդդիմությունը կոնսոլիդացիայի գնա, իսկ իշխանությունը դրա քողի տակ գնա մարզերում սահմանադրական փոփոխությունների զավեշտալի գործընթացի մասի՞ն խոսի: Եթե կդադարեցնի, նոր կմտածենք կոնսոլիդացիայի մասին: Մեզ դուր չի գալիս ընդհանրապես Սահմանադրություն փոխելը, որովհետև երկրում չկա մի որևէ հարց, որը հնարավոր չլինի լուծել գործող Սահմանադրությամբ»։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս