Պետն ու տնօրենն ազատվել են՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար. «Ժողովուրդ»
«Վերջերս աշխատանքից ազատվել են ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետն ու «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով. «Իսկ պատճառը` պաշտոնական դիրքի չարաշահումն է:
Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից:«Բոլորովին վերջերս այսպիսի մի իրավիճակ ստեղծվեց, երբ ստուգումների ժամանակ պարզվեց, որ նախարարության Հիդրոմոնիտորինգային ՊՈԱԿ-ի տնօրենն ու ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետը չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը և իրենք ինքնուրույն հասկանալով այդ ամենն, աշխատանքից ինքնակամ ազատման դիմում են գրել»,-լրացրեց նախարարը»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։