Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանին

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ: Վերջինիս հետ Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկեց Հայաստանի ներկա իրավիճակի, սահմանային լարվածության եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը:
Զուգահեռաբար «Ժառանգության» գրասենյակում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատու Զարուհի Փոստանջյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեցին «Սինջար եզդիրների ազգային միավորման» ներկայացուցիչների հետ եւ քննարկեցին վերջին օրերին Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող զանգվածային կոտորածների եւ ՀՀ կողմից անհրաժեշտ աջակցության հետ կապված հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031