ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Սոչիի հանդիպումը.armenpress.am

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ողջունել է Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Նախագահների եռակողմ հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԵԽ գլխավոր քարտուղարի տարածած հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Հետևելով հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերին, այս հանդիպումը դրական քայլ է երկխոսության վերսկսման առումով»:

ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը զոհերի պատճառ դարձած բռնությանը վերջ տալու համար և ցավակցել է զոհերի հարազատներին:

Տեսանյութեր

Լրահոս