Գալու է այդ օրը. «Հրապարակ»

«Թշնամի փնտրելու մոլուցքը երեւի շատ է մարդկային»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով. «Երբեմն թշնամի փնտրելու, թիրախ գտնելու, հակառակորդ կերտելու ձգտումն անհեթեթ դրսեւորումներ է ստանում՝ ծայրահեղ ու վտանգավոր:

Այդ դերում կարող են հայտնվել, ասենք, մրցակից կուսակցությունը, տհաճ հոդված տպած լրատվամիջոցն ու այդ հոդվածը գրած լրագրողը, մտքի սխալ թույլ տված գործընկերը, մեքենան վատ վարող անծանոթը, աղբը սխալ տեղ թափած հարեւանը:

Պարզապես՝ ձեզնից հաջողակ մարդիկ, որոնք կյանքում առաջ են գնացել, չնայած մարդկային որակների ու գիտելիքների բացերին: Չնայած նրան, որ դուք շատ ավելի արժանի եք հաջողությունների ու առաջխաղացման: Սրանք մարդկային փոքր ու մեծ թուլություններ են, որոնց դեմ գիտակից մարդը պայքարում է ողջ կյանքում:

Բայց երբեմն թշնամի ունենալու պահանջ դրսեւորում են նաեւ ազգերը: Որպես կանոն, դրանք հարեւանների կերպարով են հանդես գալիս: Հարեւան, որի հետ տարածքային վեճ ունես, գաղափարական անհամաձայնություն, մենթալիտետի տարբերություններ, տարբեր հավատք ու կենցաղ:

Մեր եւ ադրբեջանցիների միջեւ որքան շատ են տարբերությունները, նույնքան էլ՝ նմանությունները: Մենք տարբեր հավատք ունենք, բայց մենթալիտետային ընդհանրություններ: Տարածքային վեճ ունենք, ազգային տարբեր սովորույթներ ու սկզբունքներ, բայց նաեւ խառնվածքային ու կենցաղային շատ նմանություններ»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս