Բաժիններ՝

Մոլորակի ամենահետաքրքիր վայրերը, որոնց մասին արժե իմանալ (լուսանկարներ)

AdMe.ru-ն կազմել է աշխարհի «ամենա-ամենա» վայրերի հիթ շքերթը: Եթե բոլորին է հայտնի, թե որն է աշխարհի ամենաբարձր կետը կամ ամենացուրտ վայրը, ապա քչերը կարող են իմանալ, թե որն է մոլորակի ամենախիտ բնակեցված կամ ամենավտանգավոր քաղաքը.

Աշխարհի ամենաշոգ վայրը

ԱՄՆ-ի Մահվան հովիտն է. 1913թ. հուլիսի 10 -ին  այստեղ գրանցվել է 56.7 °C:

n1

Ամենացուրտ վայրը

Անտարկտիդայի «Արեւելք» կայարանն է. այստեղ 2010թ. օգոստոսի 10-ին գրանցվել է −89.2 °C:

n2

Ամենախիտ բնակեցված քաղաքը

Այն, իհարկե, Չինաստանում է. Շանհայում ապրում է 24 միլիոնից ավելի մարդ:

n3

Ամենասակավաթիվ բնակչություն ունեցող քաղաքը

Քաղաք-պետություն Վատիկանն ունի ընդամենը 842 բնակիչ, որից միայն 600-ն ունի քաղաքացիություն:

n4

Ամենաբարեկեցիկ քաղաքը

Դա Ճապոնիայի մայրաքաղաքն է` Տոկիոն:

n5

Ամենաաղքատ քաղաքը

Ամենաաղքատ երկրի` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայի շատ բնակիչներ ապրում են օրական ընդամենը մեկ դոլարով:

n6

Ամենաբարձր կետը

Իհարկե, Էվերեստն է` 8 848 մ բարձրությամբ:

n7

Ամենացածր կետը

Մարիանյան իջվածքի Չելենջերի անդունդը` 10,916 մ ցածր է ծովի մակարդակից:

n8

Ամենաշատ լուսանկարվող վայրը

Ամենաշատ լուսանկարվող վայրը Գուգենհայմի թանգարանն է:

n9

Աշխարհի ամենախոնավ վայրը

Հնդկաստանի Մաուսինրամ գյուղում անձրեւ է գրեթե կլոր տարին. 1985 թվականին, օրինակ, տեղումների մակարդակը կազմել է 2500մմ:

n10

Ամենաչոր վայրը

Անտարկտիդայում գտնվող Մակ Մերդոյի չոր հովիտներն են, որոնք անձրեւներ չեն տեսել արդեն երկու միլիոն տարի:

n11

Ամենաարեւոտ վայրը

ԱՄՆ Արիզոնա նահանգի Յումա քաղաքում արեւը շողում է օրական 11 ժամ:

n12

Կյանքի համար ամենաթանկ մեգապոլիսը

Սինգապուրում հացը հնարավոր է գնել մոտ 4 դոլարով: Սինգապուրը թանկությամբ գերազանցում է Տոկիոյին եւ Լոնդոնին:

n13

Կյանքի համար ամենամատչելի մեգապոլիսը

Մումբաիում ծառայությունները, մթերքը, տրանսպորտը շատ էժան են, սակայն սինգապուրյան հարմարավետություն ու մաքրություն այստեղ պետք չէ ակնկալել:

n14

Ամենաշատ մթերք սպառող երկիրը

Երկար մտածել պետք չէ. դա ԱՄՆ-ն է, որտեղ օրական շնչին բաժին է ընկնում 3 770 կալորիա:

n15

Ամենահին եւ դեռեւս բնակեցված քաղաքը

Սիրայի Դամասկոս քաղաքը գոյություն ունի արդեն տասնմեկ հազար տարի, եւ այն միշտ բնակեցված է եղել:

n16

Ամենաշատ այցելվող քաղաքը

Լոնդոն տարեկան այցելում է ավելի քան 18 միլիոն զբոսաշրջիկ:

n17

Ամենավտանգավոր քաղաքը

Հոնդուրասի Սան Պեդրո Սուլա քաղաքում օրական միջինը երեք սպանություն է կատարվում:

n20

Ամենաանվտանգ քաղաքը

Անգամ մեծաթիվ զբոսաշրջիկների հոսքը չի խանգարում, որպեսզի Տոկիոն համարվի ամենաանվտանգ քաղաքը:

n21

Ամենահեծանվային քաղաքը

Նիդեռլանդների Գրոնինգեն քաղաքի բնակիչների կեսը տեղաշարժվում է հեծանիվներով:

n23

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս