Ուկրաինական ավիաընկերությունները դեպի Երևան չվերթ կիրականացնեն` շրջանցելով Ռուսաստանի օդային տարածքը

Ուկրաինայի խոշորագույն` «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունն ստիպված է փոխել դեպի Երևան, Թբիլիսի ու Բաքու թռիչքների ուղղությունը` Ռուսաստանի օդային տարածքի օգտագործումը բացառելու նպատակով, որը պատժամիջոցների պատճառով փակ է ուկրաինական ավիաընկերությունների համար, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ գործակալությունը:

Ավիաընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ դա կբերի ժամանակի, ինչպես նաեւ վառելիքի ծախսերի ավելցաման: «Ստիլ Ավիա» ընկերության տնօրեն Եվգենի Խայնացկին նշել է, որ ռուսական օդային տարածքը շրջանցելու համար լրացուցիչ 15-30 րոպե կպահանջվի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանն արգելել է ուկրաինական ավիաընկերությունների կողմից թռիչքների իրականացումն իր օդային տարածքով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031