
Սեյրան Օհանյանն այցելել է սահմանամերձ համայնքներ, ինչը կշարունակվի նաև վաղը. Tert.am

Սեյրան Օհանյանն այցելել է սահմանամերձ համայնքներ, ինչը կշարունակվի նաև վաղը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի հետ գտնվում է Տավուշի մարզում: Նա առաջինն այցելել է Բարեկամավան համայնք, որի ուղղությամբ հակառակորդը հաճախ է կրակում, իսկ ապա՝ Կոթի: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նախարարը հանդիպել է գյուղացիներին և զրուցել նրանց հետ: Վերջիններս կիսվել են իրենց հոգսերով ու խնդիրներով, խնդրել ինչ-որ բանով օգնել իրենց:
«Հիմա գնում ենք մյուս գյուղերի ուղղությամբ, բայց այսօր չենք ավարտի այցը, կմնանք այստեղ և վաղը կշարունակենք, կայցելենք այլ գյուղեր ևս: Հատկապես՝ այցելու ենք այն գյուղեր, որոն հաճախ են հայտնվում հակառակորդի կրակահերթի տակ»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: