Ալիևն ընդամենն ուզեց, որ «ջարդեն իր ատամները», մենք էլ՝ ջարդեցինք
Այս օրերին Կոմանդոսն Արցախում է: Արկադի Տեր Թադևոսյանին հանդիպեցինք Վանք գյուղում: Նախկին հրամանատարի տրամադրությունը կտրուկ հակադարձ էր թշնամու մոտ տիրող խուճապին: Փորձելով ժամանակ չխլել փորձառու և հեղինակություն վայելող հերոսից, karabakh-life-ը խնդրեց միայն երկու խոսք փոխանցել ժողովրդին.
«Բարձր պահեք տրամադրությունը, պինդ ոգով և հպարտ: Ոչ մի արտառոց բան չկա: Ալիևը ընդամենը ուզեց, որ «ջարդեն իր ատամները» մենք էլ ջարդեցինք: Էլի կուզենա, էլի կջարդենք,»- կարճ ու հստակ պարզաբանեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի նախկին հրամանատարը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կտրուկ լարվել է: Թշնամին բոլոր հնարավոր գործողություններով փորձում է Արցախի պաշտպանության բանակին պատճառել մեծ կորուստներ, ինչպես նաև ապակայունացնել իրադրությունը շփման գծի ողջ երկայնքով: Թշնամին իր նպատակաների մեջ անհաջող գտնվեց Արցախի սահմանին կանգնած հայ զինվորի շնորհիվ, որոնց քաջալերելու ու գոտեպնդելու պատրաստակամությամբ մարտական դիրքերում են պատերազմում հաղթանակած ազատամարտիկներ, հրամանատարներ, հերոսներ….
Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 7-ին նույնպես ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի է ունեցելակտիվ փոխհրաձգություն, որի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստներ: Փոխհրաձգության ընթացքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորվել է ԼՂՀ ՊԲ մեկ զինծառայող: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Հայ դիրքապահները առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը: